Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Պակիստան կժամանեն ապրիլի 10-ին։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փոխանցմամբ՝ երկու կողմերը լուծել են գրեթե բոլոր չլուծված հարցերը, և Վաշինգտոնը Թեհրանի 10-կետանոց առաջարկները դիտարկում է որպես «աշխատանքային հիմք» հետագա բանակցությունների համար։               
 

Եթե ընտրությունների չինական տարբերակը սրտներովդ չի, գոնե ամերիկյան տարբերակը կիրառեք

Եթե ընտրությունների չինական տարբերակը սրտներովդ չի, գոնե ամերիկյան տարբերակը կիրառեք
17.03.2026 | 14:43

Ես գիտեմ, որ արդարության մասին մարդկանց պատկերացումները տարբեր են, սակայն նախընտրական շրջանում մի հարց եմ ուզում տալ: Ի՞նչ եք կարծում, արդա՞ր է, որ պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանն ու ախուրյանցի Անոն ունեն հավասար ձայնի իրավունք: Ես այս թեմայի մասին ժամանակին գրել եմ, առաջարկելով, որ եթե չինական տարբերակը սրտներովդ չի, գոնե ամերիկյան տարբերակը կիրառեք, որտեղ կա ընտրիչների ինստիտուտ, և պետականամետ, հայրենասեր մարդիկ ունեն որոշ արտոնություններ, նրանց ձայնը որոշիչ է: Հետագայում Վրաստանի օրինակով տեսանք, թե Ամերիկան ինչպես է արձագանքում, երբ փորձում են իր մոտ գործող օրենքները կիրառել որևէ փոքր երկրում: Մի օր այս հարցը պետք է բարձրացնել, իհարկե, նորմալ իշխանություն ունենալու դեպքում, թե չէ սրանց որ թողես, ախուրյանցի Անոյին արտոնություն կտան:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 1393

Մեկնաբանություններ